Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Լավագույն պիես» անվանակարգում հաղթողներ չկային

«Լավագույն պիես» անվանակարգում հաղթողներ չկային
30.03.2015 | 16:16

Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակը սահմանված էր 14 անվանակարգում: Լավագույնները հայտնի են: Մրցանակ չշնորհվեց «Լավագույն պիես» անվանակարգում: Կարծես մեկ անգամ ևս հիշեցնելով դրամատուրգների և բեմադրիչների միջև առկա տարաձայնությունն առ այն՝ չե՞ն ստեղծվում բեմադրության արժանի գործեր, թե՞ մեր ռեժիսորները «մոտ չեն գնում» ժամանակակիցներին:

Լավագույն ներկայացում է ճանաչվել Նարինե Մալյանի «Սիրելի Պամելա»-ն: Լավագույն կին դերակատար են Ռուզան Գասպարյանը և Լուիզա Ներսիսյանը:
Լավագույն տղամարդ դերակատարներն են Կարեն Քոչարյանն ու Վիգեն Ստեփանյանը:
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է շնորհվել Գրիգոր Խաչատրյանին:
Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացել է Արման Նավասարդյանը:
Հավելենք, որ «Արտավազդ-2015» մրցանակաբաշխությունը նվիրված էր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ